Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ նախագահին կոռեկտության կոչ ենք անում․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Մենք ունենք մեր հստակ քաղաքական գնահատականը՝ սա կապիտուլյանըտ իշխանություն է, և մենք էդ քաղաքական գնահատականներն այստեղ հնչեցնելու ամբողջական իրավունք ունենք։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ԱԺ իշխանական խմբակցության դրսևորած վարքագծին։

«ԱԺ նախագահն ամեն անգամ իրեն թույլ է տալիս խմբագրել, ձայնից զրկել, ուղղումներ անել՝ ինքնիրավչություն, որը բացարձակապես ԱԺ կանոնակարգն իրեն իրավունք չի տվել։ Եվ մենք իրեն կոռեկտության և իր իրավունքների ու լիազորությունների մեջ մնալու հորդոր ենք հնչեցնում»,- ասաց Գալստյանը

Ըստ նրա՝ իշխանական պատգամավորներից մեկն այնքան ցինիկ է գտնվել, որ նույնիսկ փողոցային խոսույթին բնորոշ բառապաշար է օգտագործել և գնահատականներ տվել՝ փորձելով իրենց զսպել։  Իրենք, ի պատասխան, դուրս են եկել դահլիճից։ Լիլիթ Գալստյանը շեշտեց՝ իրենց  քաղաքական գնահատականը նույնն է՝ սրանք կապիտուլյանտ իշխանություններ են, որի քաղաքական գնահատականը կտրվի հետո։