A
A
Ինչպե՞ս խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց և ի՞նչ աջակցություն է տրամադրում պետությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻ՞նչ է թրաֆիքինգը, ինչպե՞ս խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց, ի՞նչ աջակցություն է տրամադրում պետությունը։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը թրաֆիքինգի զոհ դարձած քաղաքացիներին տրամադրում է աջակցություն, իսկ ոստիկանությունը՝ պաշտպանություն:
Աջակցությունը նպատակաուղղված է զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանն ու ինտեգրմանը: Նախարարությունն իրականացնում է նաև «Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց միանվագ դրամական օգնություն» ծրագիրը, որի շրջանակում 250,000 դրամ միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։