Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Օրացույց․ 10-ը օգոստոսի․ Համայնքապետերն իրենց չպետք է զգան համայնքների այսպես ասած բդեշխներ (տեսանյութ)

1998-ի օգոստոսի 10-ին Հայաստանի կոմկուսը դուրս է գալիս Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից ։ Ըստ կոմունիստների, այն գործում էր նախագահի թելադրանքով, դրանից լավ բան սպասել հնարավոր չէր։ Կոմունիստները պահանջում էին նախագահի լիազորությունների կտրուկ սահմանափակում հոգուտ Ազգային Ժողովի եւ կառավարության։ Ավելի լավ է կոմունիստները Սահմանադրության սեփական տարբերակը գրեն մի երկրում, որտեղ գլխավոր դատախազ են սպանում:

1 միլիոն դոլար կապիտալով Հայաստանում նույն օրը սկսում է աշխատանքը «Ռոսիիսկի կրեդիտ Արմենիա» բանկը։ Բանկի ռուս ղեկավարը վստահեցնում է, որ մինչեւ տարվա վերջ բանկի կապիտալը կհասնի 5 միլիոն դոլարի։ Այնտեղ են Տիգրան Սարգսյանը, Կենտրոնական բանկի այսօրվա նախագահ Արթուր Ջավադյանը։

1999-ի օգոստոսի 10-ին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին է ներկայացնում նորանշանակ քաղաքապետ Ալբերտ Բազեյանին՝ ամենաարժանավորին ։ Ինքը շնորհավորում է բոլորին, բարեբախտություն է Բազեյանի հետ աշխատելը։ Ազգային Ժողովի արդեն նախկին փոխնախագահը  եկել է ասելու, որ անձնական խնդիրներ չունի այստեղ լուծելու։ Դա մյուսներին էլ է վերաբերվում Քաղաքապետարանում ընտրյալ համայնքապետերին Վազգեն Սարգսյանը  կոչ է անում հաշվետու լինել նշանակված քաղաքապետին.Համայնքապետերն իրենց չպետք է զգան համայնքների այսպես ասած բդեշխներ։ Դուք ընդամենը Երեւան քաղաքի մի հմայնքի համայքապետ եք։ Սակայն շրջանառության մեջ է մի օրենք, որը նախատեսում է Երեւանի քաղաքապետի պաշտոնը դարձնել ընտրովի, թաղապետերին՝ նշանակովի։ Եթե դրա համար պետք լինի անել սահմանադրական փոփոխությունների, Վազգեն Սարգսյանը կանի. Երեւան քաղաքը պիտի ղեկավարվի մեկ կենտրոնից, Երեւան քաղաքը պիտի ունենա մեկ բյուջե, Երեւան քաղքը պիտի իրականացնի մեկ քաղաքականություն։ Ոչ թե բաժանենք Երեւանը 8, 9, 10 մասի բդեշխությունների եւ ըստ բդեշխների կամքի եւ ցանկությունների, բաշխել ոլորտները եւ շահերը իրար մեջ։ Ոչ բոլոր թաղապետերն են ոգեւորված քաղաքապետի պաշտոնն ընտրովի դարձնելու եւ իրենց պաշտոնները նշանակովի դարձնելու հեռանկարից ։ Ընտրյալ քաղաքապետը պետություն է պետության մեջ: Նույն օրը Երեւանում խավարում էր արեւը   Բնակիչները դուրս էին եկել փողոց հատուկ ապակիներով հետեւելու արեւի ֆոնին լուսնի տեղաշարժին։

Բյուրականի աստղադիտարանն արձագանքում է՝ գիտական տեսանկյունից մի մեծ բան չէ արեւի խավարումը։ Ազգային ակադեմիան 2000 թվականի օգոստոսի 10-ին որոշում է կյանքի կոչել Սեւրի պայմանագիրը, որով Հայաստանի տարածքը պետք է լինի ահա այսքան։ Այս օրը լրանում է պայմանագրի 80 ամյակը։ 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում ապրող պատմաբանները համոզված են, որ Սեւրի պայմանագիրը մեռելածին փաստաթուղթ չէր, սակայն փոքրիկ խնդիր կար՝ Խորհրդային Միությունը.Հայաստանը չէր կարող պաշտպանել եւ տեր կանգնել իրեն տրված իրավունքներին, որովհետեւ նրա փոխարեն խոսում էր այլ պետություն:Մենք չօգտագործեցինք պատմական առիթը, չկարողացանք օգտագործել պատմական առիթը։ 2001-ի օգոստոսի 9-ին նախնական տվյալներով 10 զոհի պատճառ է դարձել Երեւան-Ստեփանավան ուղեւորատար ավտոբուսի վթարը։ Զոհերից ամենափոքրը 6 ամսական երեխա է։

Հաջորդ օրը հայտնի են դառնում մանրամասներ՝ ձորն ընկնելիս ավտոբուսը մի քանի պտույտ է կատարել։ Վթարին ամենամոտ վայր՝ Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել 25 մարդ։ Ծայրահեղ ծանր վիճակում է մեկ երեխա ։ Վթարի պատճառն այն է, որ շրջադարձի ժամանակ ավտոբուսը կորցրել է կառավարումը։ Ենթադրվում է, որ ավտոբուսի շարժիչն արդեն անջատված է եղել կամ վարորդը փորձել է խուսափել դիմացից եկող մեքենայից։ «Եվրասիա» հիմնադրամը Հայաստանի մարզերում գործող 10 հեռուստաընկերության շնորհում է 13 հազար դոլարի հեռուստատեխնիկա, որով նրանք կկարողանան կազմակերպել ուղիղ եթերներ։ Նրանք հաղթել էին հիմնադրամի կազմակերպած մրցույթում:

Դժբախտ պատահար 2001-ի այս օրերին՝ ապամոնտաժման ժամանակ վերամբարձ կռունկն ընկել է Վանաձորի բնակելի շենքերից մեկի վրա։ Կա մեկ զոհ՝ 71 տարեկան մոնտաժողը։ Փրկարարները փորձել են իրենց հերթին ապամոնտաժել շրջված վիճակում գտնվող կռունկը։ Արդյունքում շրջվել է եւս մեկ վերամբարձ կռունկ։ Նոր զոհեր չեղան։ 2002-ի օգոստոսի 10-ին Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարում է, որ «առաջին կիսամյակում համախառն ներքին արդյունքի աճը Հայաստանում կազմել է 10,1 տոկոս»։ Ճշմարիտյանի խոսքերով, տնտեսական նման աճը պայմանավորված է առաջին կիսամյակում արտահանման ծավալների աննախադեպ աճով՝ 40,9 տոկոս։

2006-ի այս օրը Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը Հայաստանի Ազգային օրհներգի իդեալական տարբերակ է համարում Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» գործի մանսուրյանական մոտեցումը։ Սակայն նա վստահեցնում է, որ դա իր անձնական տեսակետն է. Հանրապետական կուսակցությունը կամ կոալիցիան այս խնդիրը չի քննարկել։ Երկիրն այդ օրերին ապրում է նոր օրհներգի փնտրտուքով, որի համար անցկացված մրցույթի երկրորդ փուլ է անցել հինգ ստեղծագործություն։

2008-ի այս օրերին ռուս-վրացական պատերազմի պատճառով Աջարիայից էվակուացվում են Հայաստանի քաղաքացիները։ Վրաստանում Հայաստանի գլխավոր հյուպատոսը  տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ի դրությամբ էվակուացվել է մոտ 1200 քաղաքացի։