Բացել լրահոսը Փակել լրահոսը
large
A A
Պաշտոնական

ՀՀ պաշտպանության նախարարը Սերգեյ Շոյգուի հրավերով մեկնել է ՌԴ

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պսշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ: