Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (33)
A A
Պաշտոնական

Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։ Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքին:

Շտաբի պետ Միքայել Վիրաբյանը ներկայացրել է շտաբի՝ հուլիս ամսում իրագործած աշխատանքները: Ա. Թովմասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը: Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ իրականացվող ծրագրերի հետագա շարունակականության հարցը:

ԱՀ ԱԺ լրատվության ը հանրության հետ կապերի բաժին