A
A
Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հնարավորությունը բաց չէին թողնի, եթե այդպիսի բան լիներ․ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի թեկնածու առաջադրված ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղվեց երկրաշարժից հետո աղետի գոտում իր գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես խոսքը շինտեխնիկայի մասին էր, որն այդպես էլ չէր հասել Գյումրի ու հետագայում հայտնվել էր արտերկրում։
«Նախկին իշխանությունները եթե նման տեղեկատվություն ունեին, կարծում եմ, հիմա քարը քարին չէին թողել։ Ինչու՞ են թողել, որ ես հանգիստ ապրեմ․․․ և ի վերջո այդ կռանները հաստատ Բաղրամյան փողոցում կանգնած չեն։ Եթե նման շահարկումներ կան, կարող եք դիմել, որպեսզի ուսումնասիրվեն։ Եթե նման բան լիներ, նախկին իշխանությունները՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, այդ հնարավորությունը ձեռքից երբեք չէին բաց թողի»,-արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։