Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարող եք ներողություն խնդրել ու անցնի գնա․ Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանի կարծիքով՝ եթե «չուտեն, չխմեն» և լսեն միայն «Իմ քայլի» պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վլադիմիր Վարդանյանին, տպավորություն կստեղծվի, թե Հայաստանում իդեալականին մոտ վիճակ է․ կան միայն որոշ իրավական խնդիրներ, որոնք կուղղվեն։

«Ցավոք մենք Ձեր ու «Քաղաքացիական պայմանագրի» իրականությունում չենք, դրա համար ուզում եմ այս հարցը տալ։ Մայիսի 17-ին հանրային քննարկման ժամանակ ուղիղ խոսքով ասել եք․ «Մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ»։ Խնդրում եմ կոնկրետ ասել՝ ինչ նկատի ունեք ամայի տարածքներ ասելով, նշել այդ աշխարհագրական կետերը, որոնք Դուք համարում եք ամայի տարածքներ», - ասաց Քրիստինե Վարդանյանը։

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ երկրում տիրող իրավական վիճակին երբեք վարդագույն ակնոցով չի նայել և հստակ հասկանում են, որ օրենսդրական գործընթացն անդադար է, հասարակական հարաբերությունները զարգանում են, և առաջանում է նոր իրավակարգավորումների պահանջ։

Նա նշեց նաև, որ Քրիստինե Վարդանյանի կողմից ներկայացված նյութը մանիպուլյատիվ է, քանի որ ամբողջ նյութից առանձնացրել ու ներկայացնում են այդ 10 վայրկյանանոց հատվածը։ Քրիստինե Վարդանյանն արձագանքեց, որ նրա ուղղիղ խոսքն է ու մանիպուլյացիա չկա և եթե նա չի ուզում, որ կոնտեքստից կտրվի ու այսպիսի պատմություն դառնա, կարող է ներողություն խնդրել, ասել, որ սխալ է արտահայտվել ու կանցնի։