Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy (5)
A A
Հասարակություն

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածում, հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը․ ՀՀ ՊՆ

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։

Հայկական կողմից տուժածներ չկան։