Բացել լրահոսը Փակել լրահոսը
large
A A
Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարը և ԱՀ նախագահը քննարկել են իրադրությունը արցախա-ադրբեջանական շփման գոտում

Օգոստոսի 5-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Քննարկվել են իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը և այլ, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։