Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Քաղաքականություն

Պաշտպանության նախարարը հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին.Արմենպրես

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի օգոստոսի 5-ին կայացած նիստում հրամայել է  ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները, մասնավորապես, իր ելույթում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շատ խիստ հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։

Ընդ որում, նա նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են:

Նշենք, որ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ ձեւակերպումներն այլ են: