Բացել լրահոսը Փակել լրահոսը
1060024
A A
Քաղաքականություն

Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

«Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են համագործակցության մասին՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով ՝ հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցության վրա», - նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ տարածաշրջանային կայունության հասնելու համար: