Բացել լրահոսը Փակել լրահոսը
1059988
A A
Հասարակություն

Խորապես վշտացած ենք Հունաստանում բռնկված աղետալի անտառային հրդեհների մասին լուրերից․ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը իր համերաշխությունը և կարեկցանքն է հայտնում ավելի քանի 80 անտառային հրդեհներից տուժած Հունաստանին:

Այս մասին  ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

«Խորապես վշտացած ենք Հունաստանի ողջ տարածքում բռնկված աղետալի անտառային հրդեհների մասին լուրերից։ Մենք համերաշխություն և կարեկցանք ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս տագնապալի պահին»,- նշված է գրառման մեջ: