Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ընդդիմությունը դեմ չքվեարկի սեփական թեկնածուին, ապա կլինի 55 կողմ ձայն․Կոնջորյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ սահմանադրական կարգավորումները չխոչընդոտելու համար կապահովի ձայների նվազագույն քանակ, որպեսզի ընդդիմության թեկնածուն ընտրվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, սակայն ընդդիմության մեկ պատգամավոր ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը, ընդդիմությունից նաև պատգամավորներ են եղել, որ դեմ են քվեարկել կամ անվավեր են ճանաչել քվեաթերթիկը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա նաև հայտնեց՝ նախապես տեղյակ են եղել են, որ ընդդիմության մեկ պատգամավոր բացակայելու է և ապահովել են այնքան ձայն, որ ներառի նաև բացակա պատգամավորի քվեն։

«Ես վերահաստատում եմ, որ մեր քվեարկության պատկերը կլինի այնպես, որ եթե ընդդիմությունը դեմ չքվեարկի սեփական թեկնածուին, ապա կլինի 55 կողմ ձայն: Մեր տպավորությամբ՝ ընդդիմության ներսում կան տարաձայնություններ՝ իրենց իսկ թեկնածուի վերաբերյալ, եթե նրանք կհասկանան, որ այդ տարաձայնություններն անհաղթահարելի են, թող դիմեն, մենք, ելնելով կառուցողականության դիրքերից, կապահովենք այնքան ձայներ, որ սահմանադրության կարգավորումները աշխատեն», - ասաց Հայկ Կոնջորյանը: