A
A
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» խմբակցության թեկնածու Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, կողմ էր քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը: ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Իշխան Սաղաթելյանը 54 ձայն ստանար. ընտրվելու համար նրան մեկ ձայն է պակասել:
Այս մասին հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։