Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական

ՄԻՊ–ը ԱԺ–ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների առնչությամբ ուսումնասիրություն է նախաձեռնել

«Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը երեկվանից նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով:
 
Իրականացվում է լրագրողների ահազանգերի, դիմումների, պաշտոնական հրապարակային պարզաբանումների, ինչպես նաև միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն:
 
Ահազանգերը քննարկվել են լրագրողների հետ, պաշտոնական պարզաբանումներ են հայցվել Ազգային ժողովից:
Ուսումնասիրության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը կհրապարակվի առաջնահերթության սկզբունքով»,– ֆեյսբուքի իր էջում գրել է ՄԻՊ–ը։