Այսօրվանից գործում է հեմոդիալիզի նոր բաժանմունք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Best Life» հայ-ճապոնական բժշկական կենտրոնում այսօրվանից գործելու է հեմոդիալիզի բաժանմունքը։ Սիրտանոթային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման ուղղվածությամբ կենտրոնում այդ դարձել էր ուղղակի անհրաժեշտ։
Նոր բաժանմունքը հագեցած է բժշկական ժամանակակից սարքավորումներով և միաժամանակ կարող է ծառայություններ մատուցել 8, օրական՝ 24 պացիենտի։
Բաժանմունքը բացվել է հիվանդանոցի միջոցներով, ինչպես նաև գործընկեր ճապոնական «Ասայի» ընկերության աջակցությամբ․ «Ասայի» ընկերության ներկայացուցիչ Սուլեյման Ջաբրայիլովը ուրախ է, որ իրենց համագործակցությունը նման արդյունքներ է տալիս։ Ընդամենը երկու տարի առաջ հիմնադրված կենտրոնը արդեն բավականին հաջողություններ է գրանցել։
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանի խոսքով՝ բացի իրենց բժշկական կենտրոնի պացիենտներից, այս բաժանմունք կարող են գալ նաև պացիենտներ այլ բժշկական կենտրոններից։ Հեմոդիալիզի նորաստեղծ բաժանմունքում աշխատելու համար «Բեսթ լայֆ»-ում համալրումներ են արվել։
Թիմին միացել են նեֆրոլոգներ, ռեանիմատոլոգներ եւ բուժքույրեր։ Գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանի խոսքով՝ աշխատանքի ընդունելիս առաջին հերթին ուշադրություն են դարձրել ոչ միայն մասնագիտական, այլեւ մարդկային որակներին։
Հայաստան, 0052, Երևան, Ֆանարջյան փող., 55 շենք (վարչ. շրջան` Քանաքեռ-Զեյթուն)
https://www.facebook.com/bestlifemc
ՍՏԱՑԻՈՆԱՐ ՝
+374 (12) 80 80 08
+374 (15) 80 80 08
ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ
+374 (15) 80 80 80
ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ`
+374 (10) 20 11 33
+374 (96) 20 11 33