Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Ուկրաինայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դենիս Շմիգալի ուղերձում ասված է.

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Ձեր արհեստավարժությունն ու քաղաքական փորձը կնպաստեն Ուկրաինայի և Հայաստանի միջև Գործընկերային հարաբերությունների հաստատմանը:

Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Ուկրաինայի կառավարությունը պատրաստ է ուկրաինա-հայկական համագործակցության կառուցողական և փոխշահավետ զորգացմանը բոլոր ոլորտներում:

Հուսով եմ, որ Համատեղ ուկրաինա-հայկական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը զգալիորեն կաշխուժացնի առևտրատնտեսական համագործակցությունը մեր երկրների միջև:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Վարչապետ, քաջառողջություն, բարեկեցություն և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու աշխատանքում՝ ի շահ հայ ժողովրդի»: