Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+simon
A A
Սպորտ

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը` օլիմպիական արծաթե մեդալակիր (տեսանյութ)

Ծանրամարտի Հայաստանի տղամադկանց հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ անգամ դարձավ օլիմպիական խաղերի մեդալակիր:

Տոկիոյում ընթացող 32-րդ օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում մեր 109 կգ քաշային մարզիկը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 190 կգ, ապա 195 կգ ծանրաձողը և սահմանեց օլիմպիական խաղերի նոր ռեկորդ: Երրորդ մոտեցմանը Սիմոն Մարտիրոսյանը փորձեց թարմացնել ռեկորդը և բարձրացնել 198 կգ քաշ, սակայն` ապարդյունք:

Հրում վարժությունում մեր ծանրորդը սկսեց 228 կգ քաշով և բարձրացրեց այն: Այնուհետև նա պատվիրեց 238 կգ ծանրաձող, որը, սակայն, չկարողացավ բարձրացնել:

Երկամարտի 423 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը գրավեց 2-րդ տեղը և երկրորդ անգամ դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Այս քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրարը, որը ցույց տվեց 430 (193+237) կգ արդյունք: