Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Առաջարկում եմ էդ սխալը չանել, որպեսզի երկար համագործակցենք ձեր հետ․ Թորոսյանը ՝ ընդդիմությանը (տեսանյութ)

 «Ես չէի ուզի, որ մեր խորհրդարանական  ընդդիմությունն իրեն դրսևորի այնպես, կարծես թե փորձում է պայքարել կոռումպացված և ժողովրդի կողմից չընտրված իշխանության դեմ, որովհետև դա ձեր քաղաքական կապիտալը նվազեցնելու է։ Եվ մենք դա տեսանք վերջին 7-8 ամիսների ընթացքում։ Առաջարկում եմ այդ սխալը չանել, որպեսզի իրար հետ երկար աշխատենք, քան՝ մոտակա 5 տարիներին»,-որպես պատգամավոր՝ ԱԺ իր անդրանիկ ելույթում ընդդիմությանը «բարեկամական խորհուրդ» տվեց Արսեն Թորոսյանը։

Կովիդի համաճարակի ժամանակ Ա․ Թորոսյանն Առողջապահության նախարար էր։ Նա համոզված է՝ մեր 10-յակ հազարավոր փրկված քաղաքացիներ տեսել են, թե իրենք ինչպես են հիվանդանոցներում պայքարում, իսկ տնտեսական միջոցառումները թույլ են տվել ավելի «արագ բացել» մեր տնտեսությունը՝ ի տարբերություն այլ երկրների, որոնք ավելի ծանր են տանում Կովիդի հետևանքները։