Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կալանավորված պատգամավորների բացակայությունը դիտարկվում է որպես հարգելի բացակա․Վարդանյան (տեսանյութ)

«Մենք չենք կարող երաշխավորել պատգամավորի՝ քվեարկելու իրավունքը, քանի որ պատգամավորը կարող է լինել գործուղման մեջ, հարգելի պատճառով բացակայել։ Կալանավորված պատգամավորների՝ նիստերին բացակայելը համարվում է հարգելի բացակա»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ իրավական բեսպրիդելը սահմանադրական դատարանի իրավասությունների մեջ մտնող հարց չէ։

Ինչ վերաբերում է ընդդիմության  իրավունքին՝ դիմել ՍԴ, Վլ․ Վարդանյանն ասում է՝ թող դիմեն, իրենց իրավունքն է, իսկ  իրավական բեսպրիդելը ՍԴ իրավասությունների մեջ մտնող հարց չէ։

Անդրադառնալով կալանավորված պատգամավորների անձեռնմխելիության հարցի լուծված լինելուն՝ պատգամավորը պատասխանեց, որ կխոսեն այդ մասին, երբ կլինի Սահմանադրական դատարանի որոշումը։

Հարցին՝ սահմանադրության խախտում տեղի ունեցե՞լ է, թե՝ ոչ, պատգամավորը պատասխանեց, որ ԱԺ պատգամավորը չի կարող գնահատական տալ այդ հարցին,  պատասխանը կարող ենք ստանալ միայն ՍԴ-ից։