Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր (4)
A A
Պաշտոնական

Հակառակորդը խախտել է հրադադարը Երասխի և Կութ գյուղի հատվածում՝ կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

 

ՀՀ ՊՆ