Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գնել Սանոսյան
A A
Պաշտոնական

Գեղարքունիքի մարզպետին ազատել են եւ նշանակել նախարար

ՀՀ Կառավարության որոշմամբ Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից:

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: 

Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: 

ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Գնել ՍԱՆՈՍՅԱՆԻՆ նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ