Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արշակ կարապետյան
A A
Պաշտոնական

Արշակ Կարապետյանը նշանակվեց պաշտպանության նախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի շարք որոշումներ է ստորագրել։ Դրանից մեկով Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Որոշման մեջ ասվում է․

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից 

Իսկ նախագահի հրամանագրով նա նշանակվել է պաշտպանության նախարար։ Հրամանագրում ասվում է․

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարար: