A
A
Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։ Հրամանագրում ասվում է․
Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ:
Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․
Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Հայաստանի վարչապետի պաշտոնում՝ Նիկոլ Վովայի Փաշինյան։