Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուժայինները հսկում են ԱԺ դահլիճի մուտքը (տեսանյութ)

Ազգային ժողովի միջանցքներում Աժ 8-րդ գումարման առաջին նիստին Պետական պահպանության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ կան։ Շենքի գրեթե բոլոր դռների մոտ հսկում են ՊՊԾ ծառայողները։ Շատ դեպքերում նրանք թույլ չեն տալիս լրատվության միջոցներին ազատ տեղաշարժվել։ Բոլոր լրագրողները նշում են, որ նրանց ներկայությունն ու այսչափ մեծաթիվ լինելն աննախադեպ է։

ՊՊԾ աշխատակիցները հսկում են նաև Ազգային ժողովի դահլիճի մուտքը։

Առաջին նիստին ներկա էին Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, որոնք ելույթներ ունեցան, շնորհավորեցին նորընտիր պատգամավորներին ու շեշտեցին ԱԺ արդյունավետ աշխատանքի կենսական նշանակությունը մեր պետության համար:

Այսօր խորհրդարանն ընտրելու է ԱԺ նախագահությանը, հանձնաժողովների նախագահներին, իսկ մինչ այդ նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը: