Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ստեփանակերտ
A A
Քաղաքականություն

Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից, բայց Ստեփանակերտում հանգիստ է.պաշտոնյա

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանի գրառումը.

«Հարգելի հայրենակիցներ Համացանցում արագ տարածվող լուրերը թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա.Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։

Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից, բայց մայրաքաղաք Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել։ Մայրաքաղաքում և շրջաններում ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում։

Հորդորում ենք բնակիչներին չվստահել չհիմնավորված ու կեղծ լուրերին ու չանհանգստանալ»։