Բացել լրահոսը Փակել լրահոսը
223506270_3890951251011539_8109443430765249230_n
A A
Հասարակություն

Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ - Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Condor ավիուղիները սույն թվականի հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ - Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
 
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
 
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: