Բացել լրահոսը Փակել լրահոսը
աճյունների որոնում
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն: