Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բորիս Նավասարդյան
A A
Քաղաքականություն

ԱԺ-ն վերջին աշխատանքային օրը ավելի կարեւոր հարց չունե՞ր․ Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր ընդունված օրենքի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով․ 

Lena Nazaryan, Heriknaz Tigranyan, Ararat Mirzoyan, Maria Karapetyan, Mikayel Zolyan, Artur Hovhannisyan, Sisak Gabrielyan, Sargis Khandanyan, Lusine Badalyan, Hovhannes Igityan,արդեն չեմ հարցնում, որքանով է համապատասխանում ձեր համոզմունքներին, հանրային դեմքերի, առաջին հերթին պետական պաշտոնյաների, քրեական օրենսգրքով վիրավորանքից պաշտպանվածության ավելի բարձր մակարդակը, քան այլ քաղաքացիների։ Բայց երկու հարց ունեմ։

Առաջինը՝ իր առաքելությունը ավարտող ութերորդ գումարման Ազգային Ժողովը վերջին աշխատանքային օրը ավելի կարեւոր հարց չունե՞ր որոշելու, մանավանդ հաշվի առնելով երկրի անվտանգությանը սպառնացող իրադարձությունները։ Եւ երկրորդ ավելի համեստ հարցը՝ չհամաձայնեցինք, բայց գոնե հասկացանք, որ ինքներդ ուզում եք առավել պաշտպանված լինել հրապարակայնորեն հնչող խոսքից, բայց "լրագրողական, հրապարակախոսական․․․, հասարակական կամ քաղաքական գործունեությամբ" զբաղվողներից հարցրե՞լ եք, արդյոք իրենք էլ են ցանկանում ձեզ հետ միասին արտոնյալ դառնալ այս առումով։ Թե՞ նշված կատեգորիաներին «պաշտպանվողների» շարքին միացնելով, փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները։ Օրինակ, ես եւ, կարծում եմ, գործընկերներիս մեծ մասը այլ քաղաքացիների նկատմամբ առավելություն ունենալ չենք ցանկանում։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին «ծանր վիրավորանք» հասցնելու՝ հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար։