Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Շատ գումար ունենալ՝ դեռ չի նշանակում, որ ընկերությունը հաջողակ է․տնտեսագետ (տեսանյութ)

Դրամական հոսքերը կազմակերպության դրամական միջոցների ելքերն ու մուտքերն են։ Ընկերությունում դրամական միջոցների արագ շարժը սովորաբար վկայում է դրանց արդյունավետ կառավարման մասին։

ՀՊՏՀ ասպիրանտ Գագիկ Բադադյանի խոսքով՝ դրամական միջոցների արդյունավետ կառավարման համար պետք է ուշադրություն դարձնել երեք հիմնական բաղադրիչների վրա` դեբիտորական պարտք, կրեդիտորական պարտք և պաշարների կառավարում։

Դեբիտորական պարտքը այն դրամական միջոցներն են, որոնք վճարում են ընկերությանը որևէ ծառայության կամ արտադրանքի դիմաց, իսկ կրեդիտորական պարտքը այն է, որը պարտավոր է վճարել ընկերությունը։

Արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ դեբիտորական պարտքը հավաքվի ավելի շուտ, քան կվճարվի կրեդիտորականը։

Վերջին բաղադրիչը պաշարների կառավարումն է։ Պաշարները կազմակերպության արտադրանքն է, հումքը, նյութական միջոցները։ Հաջող կառավարման դեպքում սրանց առկայությունը կազմակերպությունում պետք է լինի ոչ շատ և ոչ քիչ։ Շատի դեպքում տեղի է ունենում դրամական միջոցների սառեցում, իսկ քչի դեպքում կա անվճարունակության ռիսկ։

Տնտեսագետի խոսքով՝ ընկերության դրամական միջոցները բնավ չեն վկայում ընկերության հաջողության մասին և կարևոր է պահպանել հավասարակշռությունը։ Երբ ընկերությունը ժամանակին չի կարողանում  կատարել իր վճարային պարտավորությունները, ապա սա արդեն ցուցիչ է այն բանի, որ ընկերությունում դրամական միջոցները արդյունավետ չեն կառավարվում։

«Երիտասարդ տնտեսություն» շարքի երիտասարդ հերոսները բացատրում են տնտեսական տարբեր երեւույթները՝  հանրությանը մատչելի լեզվով։

Մանրամասները՝  տեսանյութում