Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայհոյանքը քրեորեն պատժելի կլինի․ Վարդանյան (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում էր հայհոյանքը քրեորեն պատժելի դարձնելու վերաբերյալ որոշման նախագիծը։ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այս նախագիծը բավականին հարցեր կարող է առաջացնել, սակայն ակնհայտ է խնդիրների առկայությունը մեր հասարակությունում։

«Տարիներ առաջ ՀՀ-ն ապաքրեականացրեց վիրավորանքի և զրպարտության համար քրեական պատասխանատվությունը և որպես արդյունավետ պաշտպանության միջոց նախատեսեց քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում դրա կարգավորումը։ Այդուհանդերձ, մենք պետք է վիրավորանքից տարբերենք հայհոյանքը և ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը», - ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Նա նշեց, որ հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա և մնալու է պատժելի, այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն թողնելու է մենա՞կ, թե՞ հայհոյանքի արգելքը սահմանելու է օրենքով։

«Խնդիրն ավելի պրոբլեմատիկ է դարձել՝ հաշվի առնելով հեռավար եղանակով հայհոյանք պատճառելու հնարավորությունը։ Սոցիալական մեդիան, տեղեկատվության արագ փոխանակումը հեռավար հայհոյանքը դարձրել են ավելի վտանգավոր, քանի որ այն նաև հետագա քրեածին վարքագծի դրսևորման պատճառ է դառնում», - ասաց պատգամավորը։