Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նոր խորհրդարանում «էքշընի» և հայհոյանիքի պակաս չի լինելու․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և նշել, որ այդ նիստում պետք է քննարկվեն սահմանային իրավիճակին առնչվող հարցերը։ ԱԺ նիստում այս մասին ասաց Զոհրաբյանն ու նշեց, որ ծանոթացել է այս արտահերթ նիստի օրակարգին ու դրա «էքշնը», «իզյումինկան» ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխությունն է, որ ենթադրում է հայհոյանքի քրեականացնում։

«Հասկանում եմ, թե ինչի համար է արվում, որովհետև նոր խորհրդարանում «էքշնի» և հայհոյանքի պակաս չի լինելու, բայց դա թողնում եմ մեծամասնության և նոր ընդդիմության փոխադարձ «էքշն» կոնֆլիկտին։ Բայց ես կարծում և պնդում եմ, որ պիտի անպայմանորեն այս արտահերթից հետո հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԶՈՒ ղեկավար մարմիններին և եթե անհրաժեշտություն կա, փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ հիմա միասնական լուծումներ գտնելու և թուրք-ադրբեջանական տանդեմին իրապես, գրագետ և համախմբված հակադարձելու ժամանակն է, իսկ հայհոյանքը քրեականացնելու համար դեռ ժամանակ կգտնեն։