Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Հուլիսի 29-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10295 քաղաքացու հետազոտություն, որից 961-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 944 դեպք:

Կատարվել է 28 247 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնե ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկե բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

ԱՀ առողջապահության նախարարություն