Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռայխստագ
A A
Պաշտոնական

Բեռլինը Բաքվին և Երևանին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը

Գերմանիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերականգնել հրադադարի ռեժիմը։ Այս մասին Twitter-ում գրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն, կանցլերի օգնական Մաթիաս Լյուդենբերգը։


«Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության էսկալացիայի վերսկսումը խորը մտահոգություն է առաջացնում», - նշել է նա:

Նա նաև կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել մարդկանց կյանքը պահպանելու համար։