Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դեմ չեմ լինի աշխատել Կարեն Անդրեասյանի հետ․ արդարադատության փոխնախարար (տեսանյութ)

Ռուստամ Բադասյանը կվերադառնա արձակուրդից երեքշաբթի օրը։ Այս մասին կառավարություն նիստին հաջորդած  ճեպազրույցում ասաց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։

Հարցին՝ կմնա՞ Բադասյանն իր պաշտոնում, փոխնախարարը նշեց, որ այդ մասին արդարադատության նախարարի պաշտոնակատարը հանդես կգա մամուլի հաղորդագրությամբ։

Որպես արդարադատության նոր նախարար շրջանառվում է նախկին օմբուցմեն Կարեն Անդրեասյանի անունը։ Այս լուրերին ծանոթ է նաև փոխնախարար Գրիգորյանը, ով նշեց, որ դեմ չի լինի աշխատել նրա հետ, եթե առիթ լինի։

Անդրադառնալով ոստիկանության նոր՝ պարեկային ծառայության «չաշխատելու», իրեն չարդարացնելու վերաբերյալ մտահոգություններին, Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ կշռել են բոլոր ռիսկերը․ մարտահրավերներ դեռ կան, անելիքներ ունեն, որոնց ուղղությամբ կշարունակեն աշխատել նաև ՃՈ համակարգի հնաբնակների հետ։

«Մենք չունենք պարեկային ծառայության մասնագետներ, սա նոր ծառայություն է, որի համար պետք է կրթենք նոր մարդկանց։ Բաց մրցույթ է եղել, որին դիմել են և՛ ծառայողներ, և՛ քաղաքացիներ»,- հայտնեց Արդարադատության փոխնախարարը՝  հավելելով, որ միայն Երևանում կա 700 պարեկային ծառայող։