Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ներդրվել է ճանապարհային ցանցի կառավարման համակարգ (տեսանյութ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկացմամբ՝ մայրաքաղաքից Սևան տանող ճանապարհին ավելացել է կենցաղային աղբը:

Ճանապարհը սպասարկող ընկերությունները օրական մի քանի մեքենա աղբ են հավաքում, նաև նորոգում և ներկում են ճանապարհային նշանները, փոխարինում վնասված լուսային անդրադարձիչները, անհրաժեշտության դեպքում փոսալցում են իրականացնում:

Հայաստանի շուրջ 3700 կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնում է 34 կապալառու կազմակերպություն: