Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Ռուբինյան
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին․ Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է 7-րդ գումարման ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում:

«Սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,-ասել է Ռուբինյանը:

Նա հիշեցրել է, որ մայիսի 12-ի իրադարձություններից հետո գործընթաց կա ՀԱՊԿ-ում: «Եվ մենք շարունակելու ենք  օգտագործել մեզ հասու գործիքակազմը,  կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պետք է համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, որովհետև դա ՀԱՊԿ պարտավորությունն է»,-ասել է Ռուբինյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը կրկին կդիմի՞, Ռուբինյանը պատասխանեց, որ գործընթացը շարունակվում է: