Բացել լրահոսը Փակել լրահոսը
trend_sud_140721_1
A A
Քաղաքականություն

2 հայ ռազմագերիները Բաքվում դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման

Լրտեսության մեջ մեղադրվող 2 հայ ռազմագերիները Բաքվում դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով դատական նիստը։

Դատախազը նրանցից յուրաքանչյուրի համար պահանջել է 16 տարվա ազատազրկում, իսկ քիչ առաջ դատարանը հրապարակել է վճիռը։ Առաջին 5 տարին Դավթյանն ու Սուջյանն անցկացնելու են բանտում, իսկ ժամկետի մյուս մասը՝  խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Ադրբեջանական Trend գործակալության տեղեկացմամբ՝ տղաները ձերբակալվել են 2020 թ նոյեմբերի 11-ին, երբ Լաչինի միջանցքով ուղևորվել են Շուշի։