Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design
A A
Քաղաքականություն

Մովսես Հակոբյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանը ինքնաբացարկ է հայտնել։

«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ դատավորն ինքնաբացարկ է հայտնել իր նախաձեռնությամբ՝ որպես հիմք նշելով կանխակալ վերաբերմունքը։

Դատավորի նախաձեռնությունը բավարարվել է եւ գործը մակագրվել է նոր դատավորի՝ Սամվել Շահվերդյանին։

Ըստ մեղադրանքի՝ Մովսես Հակոբյանը 2020թ. նոյեմբերի 19-ին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հրավիրված ասուլիսի ժամանակ դիտավորությամբ հրապարակել է պետական գաղտնիք պարունակող՝ ռազմական տեղեկություններ: