A
A
Այսօր զոհված զինծառայողներից Դավիթը 44-օրյա պատերազմի մասնակից էր
Աջակցիր «Ա1+»-ինԲերդի համայնքապետարանը տեղեկացնում է, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
Դավիթը Բերդ համայնքի Չինչին ուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:
Քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում է․
Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:
Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում: