Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis (1)
A A
Սպորտ

Տոկիո-2020. Թենիսիստ Կարեն Խաչանովը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Տոկիոյի օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի 1/8 եզրափակիչ խաղում հաղթեց արգենտինացի Դիեգո Շվարցմանին` 6:1, 2:6, 6:1:

Հանդիպումը տևեց 2 ժամ 5 րոպե: Կարեն Խաչանովն այդ ընթացքում կատարել է 13 էյս, 5 անգամ հաղթել վերջին միավորի խաղարկման ժամանակ:

Քառորդ եզրափակիչում մեր հայրնակիցը կհանդիպի ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ, որը քիչ առաջ պայքարից դուրս թողեց հույն Ստեֆանոս Ցիցիպասին` 2:6, 7:6, 6:2: