Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊՆ շենք
A A
Պաշտոնական

Ադրբեջանական ստորաբաժանումները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր․ ՊՆ

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։

Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

Պաշտպանության նախարարություն