Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնա
A A
Հասարակություն

Աշխարհում կորոնավիրուսից մահերի թիվը մեկ շաբաթում աճել է 21 տոկոսով

Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն  աճել է 8% -ով, իսկ մահացությունը `21% -ով:

 Ինչպես հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ մահերի թիվը հատկապես շատ է Հարավարևելյան Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում:

 Եվրոպայում յոթ օրվա ընթացքում վարակվել է ավելի քան 1 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 7 հազար մարդ

Համաձայն ԱՀԿ տեղեկագրի՝  կորոնավիրուսի «դելտա» խիստ վարակիչ շտամը, որը 2020թ աշնանը հայտնաբերվել էր Հնդկաստանում, ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ տարածվելով 124-ից 132 երկրներում:

 

Հիշեցնենք, որ ՀՀ Առողջպահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չէր բացառել, որ այդ շտամը կա նաեւ Հայաստանում, պարզապես նմուշառում չի արվել։