Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վանեցյան Պատիվ Ունեմ (2)
A A
Քաղաքականություն

Ճիշտ եմ համարում ԱԺ-ում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծել․ Վանեցյան

Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ Այս մասին գրառում է կատարել «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը։
 
«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով։