Բացել լրահոսը Փակել լրահոսը
1059120
A A
Քաղաքականություն

Սերգեյ Շոյգուն և Արշակ Կարապետյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասել են գերատեսչությունում ՝ չճշտելով այլ մանրամասներ: