Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց (տեսանյութ)

Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը հետաձգվեց Բարձրագույն դատական խորհուրդը այսօր՝ հուլիսի 26-ին, հետաձգեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ «Armdayli.am» լրատվական կայքից, պատշաճ ծանուցված չլինելու պատճառով, չի ստացվել կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության հիմքում դրված հարցազրույցի ձայնագրությունը և պատշաճ ծանուցում իրականացնելու համար նիստը հետաձգվեց:

Միջնորդության քննությունը կշարունակվի օգոստոսի 5-ին՝ 15։00-ին։