Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ոստիկանության ծառայողներն Արմավիրի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն (տեսանյութ)

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որը ղեկավարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: