Բացել լրահոսը Փակել լրահոսը
Entrepreneurship World Cup (1)
A A
Բիզնես

Ձեռներեցության Աշխարհի Գավաթ: Եվս մեկ հնարավորություն հայկական ստարտափների համար

Հուլիսի 24-ին Երևանում տեղի կունենա Ձեռներեցության Աշխարհի Գավաթի Ազգային փուլի միջոցառումը: SoftConstruct ընկերությունը հանդիսանում է միջոցառման պլատինե հովանավորը։ Ունենալով առաքելություն զարգացնել հայկական ստարտափ էկոհամակարգը, նոր հնարավորություններ ընձեռելու հայկական ստարտափներին դուրս գալու համաշխարհային հարթակներ SoftConstruct ընկերությունը կլինի այս կարևոր միջոցառման կողքին։

Բացի ֆինանսական օժանդակությունից, SoftConstruct ընկերությունը ունի մասնագիտական  ներգրավածություն։ Ընկերության ներկայացուցիչ Ինգա Վարդանյանը ներկայանալու է, որպես հիմնական ժյուրիի անդամ, ով պատասխանատու կլինի ժյուրիի մնացած անդամների հետ մեկտեղ ընտրելու և գնահատելու լավագույն հայկական նորարարական և աշխարհը գրավող տեխնոլոգիական լուծումներով այն միտքը, որը հոկտեմբերին կմրցի աշխարհի ավելի քան 300 ստարտափների հետ։