Բացել լրահոսը Փակել լրահոսը
71900_b
A A
Պաշտոնական

 Բամբակաշատ գյուղում այրվել է հացատուն

Հուլիսի 22-ին, ժամը 14:48-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է հացատան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:39-ին: Այրվել են հացատան տանիքում կուտակած մոտ 100 հատ խաղողի չորացած ճյուղերի (արքատ) խուրձ և հացատան տանիքի (100 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 20 քմ հատվածը։