Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajk
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի գավաթի 1/16 եզրափակիչ փուլը

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարում հերթական հաղթանակը տարավ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը:

Այսօր կայացած 1/16 եզրափակիչ փուլի առաջին պարտիայում մեր շախմատիստը լարված պայքարում առավելության հասավ խորվաթ գրոսմայստեր Անտե Բրկիչի նկատմամբ: Վերջինս իրեն պարտված ճանաչեց 48-րդ քայլից հետո: Այդպիսով, Հայկ Մարտիրոսյանը մրցամարտում առաջ անցավ հաշվի մեջ և լավ հայտ ներկայացրեց 1/8 եզրափակիչ մտնելու համար:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 23-ին: